Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմը տարածքներ չի գրավել. Դավիթ Տոնոյան

1 րոպեի ընթերցում

Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմը տարածքներ չի գրավել. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը տարածքներ չեն գրավել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյան

«Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել։ Դա եղել է միջդիրքային տարածություն, որը կրճատվել է։ Ընդ որում՝ Նախիջևանի Հանրապետության տարածքում, որտեղ ՀՀ զինված ուժերը երբևէ վերահսկողություն չեն իրականացրել»,- նշեց Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմը դրա հետևանքները չեզոքացնելու համար համապատասխան գործողություններ է իրականացրել։

Հարցին՝ արդյոք հայկական կողմն այդ ուղղությամբ ունի դիրքային բարելավումներ, նախարարը պատասխանեց՝ այո։

«Այո, և ոչ՝ մեկ տեղ։ Ընդ որում՝ ոչ պարտադիր ՀՀ տարածքում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում