Քաղաքականություն

Արմեն Աշոտյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

2 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում հանրապետական կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 4 ընտրատարածքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արմեն Աշոտյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, հայտնում եմ ձեզ, որ պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին եւ առաջադրվելու որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները։

Միաժամանակ լինելու եմ նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։ Վստահ եմ, որ նոր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմում իմ գիտելիքները, փորձը, սկզբունքայնությունը եւ վճռականությունը կարող են շարունակել ծառայել Հայաստանին եւ ժողովրդին։

Այս տարիների ընթացքում ձեռք բերված հմտությունները, գործած սխալների դասերը, հարված պահելու բնավորությունս, թիմիս անդավաճան մնալու հաստատակամությունը, Հայաստանի ազգային շահերը դրսում անմնացորդ հետապնդելու ծառայությունը, կրթության բնագավառում իրականացված եւ քաղաքական խիզախություն պահանջող բարեփոխումները ինձ տալիս են այս ամրությունը ՝ դիմելու ձեզ եւ ապավինելու մեր քաղաքացիների վստահությանը»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Հայաստանումարտահերթխորհրդարանականընտրություններըկայանալուեն 2018թ.դեկտեմբերի 9-ին,նախընտրականքարոզարշավըկմեկնարկինոյեմբերի 26-ից։Կուսակցություններնուկուսակցություններիդաշինքներըկարողենիրենցհայտերըներկայացնելմինչևնոյեմբերի 14-ը,ժամը 18։00-ն։ԴրանցգրանցումըԿԸՀ-նկիրականացնիմինչևնոյեմբերի 19-ը,ժամը 18։00-ն։Քարոզչությանժամանակահատվածընոյեմբերի 26-իցդեկտեմբերի 7-նէ։Ընտրականօրենսգրքովսահմանվելէ 12-օրյաժամկետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում