Ախալցխայի մոտ ավտովթարից տուժել է հինգ հայ. ԱԻՆ-ը ճշգրտել է տվյալները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է ոչ թե Հայաստանի6 քաղաքացի, այլ ազգությամբ 5 հայեր, որոնք տեղափոխվել են Ախալցխայի և Թբիլիսիի հիվանդանոցներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 (Վրաստանի քաղաքացի), տուժել՝ 5 քաղաքացի (ազգությամբ հայեր): Տուժածներ՝ Ս. Է.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել է Թբիլիսի քաղաքի «Միխայելով» հիվանդանոց, Ա. Գ.-ն (ծնված 2012 թ.)՝ «Իաշվիլա» մանկական հիվանդանոց, Ս. Ա.-ն (ծնված 1989 թ.) և Դ. Կ.-ն (ծնված 1987 թ.)՝ Ախալցխայի «Պինեո» հիվանդանոց, իսկ Ս. Կ.-ն (ծնված 2015 թ.)՝ Ախալցխայի մանկական հիվանդանոց»,- նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ «Նոյեմբերի 10-ին, ժամը 23:15-ին Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Ախալցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են»:

Լուսանկարը՝ Sputnik Грузия-ի

Հայերեն English Français Русский

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո