Կենսաթոշակառուներն անվճար կայցելեն պետական մշակութային հաստատություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրող կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելելու պետական մշակութային հաստատություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը հուշագրի ստորագրմամբ ազդարարեցին երկու գերատեսչությունների կողմից իրականացվելիք համատեղ ծրագրի մեկնարկը: Մակունցի խոսքով` տարեկան 2000 կենսաթոշակառու հնարավորություն կունենա օգտվել այս ծրագրից: «Ծրագրին մեր կենսաթոշակառուները կարող են մասնակցել նոյեմբերի 10-ից: Պետբյուջեից հավելյալ միջոցներ ծրագրի իրականացման համար չեն ծախսվելու»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ առաջիկայում եթե լինեն առաջարկներ մասնավոր մշակութային հաստատություններից, սիրով կընդունեն: Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ տոմսի վրա գրված է լինելու, որ այն վաճառքի ենթակա չէ, իսկ կենսաթոշակառուն այն չի կարողանա փոխանցել իր հարազատին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն էլ իր հերթին նշեց, որ տոմսերը հավասարապես բաշխվելու են: Մշակութային միջոցառման մասին կենսաթոշակառուն կիմանա երեք օր առաջ` զանգով: «Մեր նախարարության առաջնահերթություններից մեկը ներառականության ապահովումն է: Մենք փորձում ենք ամեն ինչ անել մեր կենսաթոշակառուների կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար»,-ասաց նա: Նա նշեց, որ, հնարավոր է, առաջիկայում ծրագրում ներառվեն նաև նպաստառու երեխաներն ու զբաղվածության խնդիր ունեցող երիտասարդները:

Հայերեն English Русский

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ