Գազի գործող սակագինը ՀԾԿՀ-ն արդարացված է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գործող սակագինն արդարացված է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը:

«Արդարացված եմ համարում սակագինը: Բոլոր հաշվարկները, մեթոդները հանձնաժողովը համարում է հիմնավորված: Դրանք կատարվել են գործող մեթոդիկային և միջպետական համաձայնագրին համապատասխան»,- ասաց Սողոմոնյանը:

Անդրադառնալով գազի գնի նվազեցմանը՝ Միքայել Սողոմոնյանը նշեց, որ այս պահին դրա համար ռեզերվ չի տեսնում:

«Գազի սակագնի գնագոյացման մեծության հետ կապված՝ պետք է նայելընդհանուր մոտեցմամբ և՛ գործող պայմանագրի կոնտեքստում, և՛ կիրառված մեթոդոլոգիայի կոնտեքստում: Հիմա փորձում են դա նայել, եթե այդպիսի հնարավորություն ստեղծվի, բնավ խնդիր չի առաջացնի՝ թե՛ նվազեցնել, թե՛ ապացուցել, որ գործողսակագինըճիշտ է հաշվարկված, որիվրա այս պահի դրությամբ ես վստահ եմ։Նվազեցման մասին այս պահին չեմ կարող ոչինչ ասել: Առաջինը կախված է սահմանին գազի գնի մեծության հետ, որի շուրջ հիմա բանակցություններ են ընթանում: Եսորևէ բան չեմկարող ասել, ավելին՝ հանձնաժողովը երբեք և հիմա էլ բանակցային կողմ չի հանդիսացել»,- նշեց Միքայել Սողոմոնյանը։

Նա հիշեցրեց, որ միջպետական պայմանագրով2018 թ. համար սահմանված էգործող սակագինը, ինչ վերաբերում 2019-ին, ապամինչև տարեվերջպետք է«Գազպրոմը» հայտ ներկայացնի, որպեսզի հունվարի 1-ից սահմանվի նոր սակագին։

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան