Հասարակական

Կառավարությունը քաղաքացիների համար հասանելի դարձրեց անվճար ու արտոնյալ պայմաններով բուժօգնությունն ու սպասարկումը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը քաղաքացիների համար հասանելի դարձրեց անվճար ու արտոնյալ պայմաններով բուժօգնությունն ու սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը առողջապահական ծրագրերի բյուջեի վերաբաշխման միջոցով քաղաքացիների համար հասանելի դարձրեց անվճար ու արտոնյալ պայմաններով բուժօգնությունն ու սպասարկումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստում:

«Առաջարկվում է 1 միլիարդ 444.8 միլիոն դրամով կրճատել առողջապահական 14 ծրագրերին բյուջեով հատկացված միջոցները, փոխարենը վերաբաշխել այդ միջոցները առավել հրատապ համարվող 7 ծրագրերի գծով առկա պահանջարկի փոխհատուցմանը: Սա աննախադեպ վերաբաշխում է՝ Երևանից մարզերին ուղղված, քանի որ հիմնականում վերաբաշխումները եղել են հակառակը, մարզային հաստատությունները միշտ թերֆինանսավորված են եղել»,- ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում