ՔՊ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Առաքելություն» կուսակցության հետ դաշինքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցի «Առաքելություն» կուսակցության հետ դաշինքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Դաշինքում այլ կուսակցություններ չեն լինելու: Կարող են լինել մարդիկ տարբեր կուսակցություններից, որ կընդգրկվեն ցուցակում, բայց այլ կուսակցություն չի լինելու»,- ասաց Աղազարյանը:

Հարցին՝ դաշինքի ցուցակում անակնկալներ լինելո՞ւ են, պատգամավորը պատասխանեց. «Հետաքրքիր լուծումների ականատես կլինեք, բայց սենսացիոն որևէ բան չի լինի»:

Հովիկ Աղազարյանն անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող լուրերին, թե ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ՔՊ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նախկին ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի որդին: Աղազարյանն ընդգծեց, որ նախընտրական ցուցակների շուրջ քննարկումները դեռ չեն ավարտել: «Մենք երեկ երկար քննարկում ենք ունեցել, քննարկումները դեռ չեն ավարտվել, բայց ես չեմ լսել, որ նման բան կա: Երեկվա քննարկումներին ՀՀԿ-ական պատգամավորներից ոչ մեկի մասին խոսք չգնաց: Խոսք է գնացել ազգային փոքրամասնությունների մասին, ովքեր ներառված են լինելու մեր ցուցակում»,- ասաց նա:

Հայերեն English Русский

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները