Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում
2 րոպեի ընթերցում
![Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/953627.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը նոյեմբերի 6-ին անվանական աստղի Է արժանացել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Հոլիվուդի Փառքի ծառուղում, որը նշանավորել Է նրա 50-ամյակը շոու-բիզնեսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC հեռուստաընկերությունը:
«Դա մեծ պատիվ Է ինձ համար, բայց դրանից ես ավելի երիտասարդան չեմ դառնում: Ես ցանկանում եմ դա վայելել ընտանիքիս հետ»,-հայտարարել Է 74-ամյա արտիստը: Այս աստղը 2648-րդն Է դարձել հոլիվուդյան Փառքի ծառուղում եւ գտնվում Է Դուգլասի հոր՝ 101-ամյա հոլիվուդյան դերասան Քիրք Դուգլասի աստղից ոչ հեռու, որը ներկա Է գտնվել հուշանշանի բացման արարողությանը: Մայքլ Դուգլասին աջակցելու Էին եկել նաեւ նրա կինը՝ Քեթրին Զետա-Ջոնսը, եւ «Չինական սինդրոմ» (1979 թ.) ֆիլմի նկարահանման հարթակում նրա գործընկերը՝ դերասանուհի Ջեյն Ֆոնդան: Մայքլ Դուգլասը ծնվել Է 1944 թվականի սեպտեմբերի 25-ին Նյու-Բրանսուիքում (Նյու Ջերսիի նահանգ)՝ ամերիկացի դերասան Քիրք Դուգլասի ընտանիքում:
Առաջին դերը, որը Դուգլասին ճանաչում բերեց, դարձել Է «Սան-Ֆրանցիսկոյի փողոցները» (1972-1977 թթ.) սերիալում խաղացած նրա դերը: Նա իրապես հանրաճանաչ Է դարձել, նկարահանվելով «Սիրավեպ՝ քարի հետ» (1984 թ.) ռոմանտիկ կատակերգությունում: Դրան դերեր են հաջորդել այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Ճակատագրական հակում» (1987 թ.), «Ուոլ-սթրիթ» (1987 թ.) (այս ֆիլմում խաղացած դերի համար Դուգլասն ստացել Է «Օսկար» մրցանակ) կինոնկարները, եւ «Հիմնական բնազդ» (1992 թ.) աղմուկ հանած ֆիլմում:
Դուգլասը նաեւ հաջողությամբ զբաղվել Է պրոդյուսերությամբ: «Թռչելով կկվի բնի վրայով» (1975 թ.) կինոնկարը, որում նա հանդես Է եկել որպես պրոդյուսեր, դարձել Է իսկական հիթ եւ արժանացել հինգ «Օսկար» մրկանակի, այդ թվում՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: