Ucom-ի uCloud ամպային լուծումների գները նվազել են 20%-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ucom ընկերության կողմից մեկուկես տարի առաջ կորպորատիվ հաճախորդների համար ներկայացրած uCloud ամպային լուծումներն այսօրվանից կտրամադրվեն առավել մատչելի՝ 20%-ով նվազած գներով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերությունից, մասնավորապես՝ Linux/Unix կամ ազատ հասանելիություն ունեցող ցանկացած օպերացիոն համակարգով ամպային սերվերի ամսական վճարն սկսվում է 4000 դրամից և հասնում մինչև 95 000 դրամ։ Իսկ Windows օպերացիոն համակարգով uCloud-ի ամսական վճարը տատանվում է 18 000 դրամից մինչև 112 000 դրամ։

Նշենք, որ յուրաքանչյուր կորպորատիվ հաճախորդ հնարավորություն ունի կարգավորելու իր կազմակերպության համար ձեռք բերված ամպային սերվերների պարամետրերն ըստ սեփական հայեցողության։ Որոշ պարամետրեր կարգավորվում են սիմվոլիկ լրավճարով։

Հիշեցնենք, որ uCloud-ը թույլ է տալիս ընդհանուր հարթակում մի քանի տեսակի սերվերներ միավորել ու վերջնական օգտագործողներին հաշվարկային ռեսուրսներ տրամադրել վիրտուալ/ առանձնացված սերվերների և ցանցային ենթակառուցվածքների տեսքով (IaaS - Infrastructure as a Service).

«uCloud-ի հիմնական առանձնահատկությունը ռեսուրսների գնման հնարավորությունն է՝ ըստ հաճախորդի կարիքների: Սա նշանակում է, որ կարիք չկա ձեռք բերելու ավելի հզոր ու թանկ սերվեր պարզ խնդիրների լուծման համար: Բացի այդ, հնարավորություն կա հաճախորդին հատկացված սերվերի կարգավորումները դինամիկ կերպով փոփոխելու՝ առանց ամբողջ ծառայության դադարեցման», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ ծառայությունը հասանելի է ինչպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող, այնպես էլ ոչ ռեզիդենտ հաճախորդներին:

uCloud ծառայության, ինչպես նաև դրա արժեքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել www.ucom.am/hy/business կայքում: Ծառայությունը հնարավոր է պատվիրել՝ զանգահարելով (060) 65 77 77 հեռախոսահամարին:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում