Արա Բաբլոյանը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջիկա խորհրդարանական ընտրութուններին չի մասնակցելու, նա գնում է առողջապահության ոլորտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին հայտնեց նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Չեմ մասնակցելու ընտրություններին, որ երիտասարդներն առաջադրվեն: Գնում եմ առողջապահության ոլորտ: Չառաջադրվելու այլ պատճառ չկա: Ես 71 տարեկան եմ, բավական է, որքան գործունեություն եմ ծավալել քաղաքականությունում: Կարծում եմ, որ հիմա երիտասարդ և փորձառու մարդիկ պետք է մասնակցեն»,-ասաց Բաբլոյանը:

Նա ասաց, որ իր որդին ևս չի առաջադրվելու: Բաբլոյանը նշեց, որ ինքը հանրապետական կուսակցությանն անդամագրվել է միայն նրա համար, որ կուսակցությունը մոնոպոլիզմի, կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհով էր գնում: «Ես եղել եմ իշխանության մեջ, կառավարության անդամ 1991-ից, սակայն կուսակցություն մտել եմ միայն ԱԺ-ում լինելու ժամանակ: Կուսակցություն չեմ մտել ինչ-որ պաշտոն ստանալու համար: Կարծում եմ, համոզվել եք, որ ինձ համար պաշտոնը նրա համար էր պարզապես, որ ծրագրերը ճիշտ ձևով առաջ տանեի»,-նշեց նա:

Հարցին, թե հիմա ՀՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, նա ասաց, որ ընդդիմություն են դառնում, երբ լինում են փոքրամասնություն, ընտրությունների ավարտից հետո պարզ կդառնա: Բաբլոյանը նկատեց, որ հանրապետական կուսակցությունն առաջիկա ընտրությունների համար ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ: Հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ ՀՀԿ-ն գա խորհրդարան, վերափոխվի, Բաբլոյանը պատասխանեց՝ ինչու ոչ:

Հայերեն English Русский

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ