Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, նոյեմբերի 7-16-ը` նա կգնահատի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը:

«Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով է ընթանում. այն հսկայական ներուժ է պարունակում մարդու իրավունքների, հատկապես խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի համապարփակ պաշտպանության և ամրապնդման ուղղությամբ , ինչպես նաև օրենքի գերակայության առումով՝ ժողովրդավարական ձեռքբերումներից և տնտեսական զարգացումից օգտվելու համար», - ասել է մարդու իրավունքների անկախ փորձագետը:

«Այս այցը հնարավորություն կընձեռի ինձ ուսումնասիրելու Հայաստանում խաղաղ հավաքների և միություններ կազմելու ազատությանն առնչվող խնդիրները՝ ներգրավված տարբեր դերակատարներից անմիջականորեն ստացված տեղեկատվության միջոցով»:

Իր 10-օրյա առաքելության ընթացքում Վուլեն կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք և Երևան, կհանդիպի կառավարության աշխատակիցների, դատական համակարգի, օրենսդիր համակարգի ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նա կհանդիպի նաև դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի համակարգի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հատուկ զեկուցողի մամուլի ասուլիսը կկայանա նոյեմբերի 16-ին ժամը 11:30-ին, ՄԱԿ–ի գրասենյակում՝Երևան, Պետրոս Ադամյան 14 հասցեում: Ասուլիսի մուտքն ազատ կլինի միայն լրագրողների համար:

Հատուկ զեկուցողը իր այցի մասին համապարփակ զեկույց կներկայացնի 2019 թ. հունիսին Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին :

Կլեման Նյալեցոսի ՎուլենՏոգոյից է, 2018 թ. մարտին նշանակվել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող` խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով: Նա իրավաբան է և ներկայումս աշխատում է Ժնևում` մարդու իրավունքների ոլորտում: Նա Ժնևի մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ակադեմիայի ասոցացված գիտաշխատող է: Նախքան այս նշանակումը նա ղեկավարել է Մարդու իրավունքների միջազգային ծառայության (ISHR) աշխատանքը: Պրն. Վուլեն նաև աշխատել է որպես Տոգոյում մարդու իրավունքների պաշտպանների կոալիցիայի գլխավոր քարտուղար, որպես Տոգոյում միջազգային քրեական դատարանի կոալիցիայի քարոզչության հարցերի պատասխանատուև Ամնեսթի ինթերնեշնլ իրավապաշտպան կազմակերպության Տոգոյի բաժանմունքի գլխավոր քարտուղար: 2011 թ. ի վեր պրն. Վուլեն եղել է Մարդու և ժողովուրդների իրավունքների առնչությամբ հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Աֆրիկյան հանձնաժողովի աշխատանքային խմբի փորձագետ անդամ:

Հատուկ զեկուցողները մասն են կազմում Մարդու իրավունքների խորհրդիհատուկ ընթացակարգերի: Հատուկ ընթացակարգերը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համակարգում անկախ փորձագետների խոշորագույն մարմինը, խորհրդի անկախ փաստահավաքման և մոնիտորինգի մեխանիզմների ընդհանուր անվանումն է, որը զբաղվում է կա՛մ կոնկրետ երկրների իրադրություններով, կա՛մ էլ աշխարհի բոլոր մասերին վերաբերվող թեմատիկ հարցերով: Հատուկ ընթացակարգերի փորձագետները աշխատում են կամավոր հիմունքներով. նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն և չեն վճարվում իրենց աշխատանքի համար: Նրանք կախված չեն որևէ կառավարությունից կամ կազմակերպությունից և ծառայում են իրենց անհատականկարողությունների հիման վրա:

Հայերեն English Français

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը