ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: People հանդեսը 2018 թվականի ամենասեքսուալ տղամարդ Է ճանաչել բրիտանացի դերասան Իդրիս Էլբային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արտիստը հայտարարել Է, թե զարմացած Է այդ կոչումից: «Նայեցի հայելու մեջ, գնահատեցի ինձ:
Եվ մտածում եմ. «Դե, ես իսկապես սեքսուալ տեսք ունեմ այսօր»: Ճիշտն ասած՝ ինձ համար հաճելի Էր: Դա հիանալի անակնկալ Է եւ ինքնագնահատականը բարձրացնելու լավ միջոց»,-պատմել Է նա: 46-ամյա Իդրիս Էլբան նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ռոք-ն-ռոլի սիրահարը», «Մեծ խաղ», «Պրոմեթեւս» եւ Marvel ստուդիայի «Տոռ» ժապավենների շարքը:
Բացի այդ, նա գլխավոր դերակատարն Է «Լյութեր» սերիալում: 2017 թվականին տարվա ամենասեքսուալ տղամարդը, People-ի վարկանիշով, դարձել Էր ամերիկացի քանթրի-երգիչ Բլեյք Շելթոնը: Այդ կոչման առաջին կրողը 1985 թվականին դարձել Է ավստրալացի դերասան Մել Գիբսոնը: 2017 թվականի հուլիսին Էլբան յոթերորդ տեղն Է զբաղեցրել ամենագեղեցիկ դեմքով տասը նշանավոր տղամարդկանց վարկանիշում: Ցուցակի առաջատարը դարձել Էր դերասան Ջորջ Քլունին: