Գյումրիում ավարտվել է ՌԴ թիվ 102 ռազմակայանի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով դատական նիստը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 31-ին ավարտվել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմակայանի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով դատական նիստը: Դատարանը կայացրել է դատավճիռ՝ Արման Ջանջուղազյանին դատապարտելով 22 տարվա ազատազրկման:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը՝ դատավճիռը հրապարակվելու պահից 7 օրվա ընթացքում այն կտրամադրվի կողմերին, որից հետո 1 ամսվա ընթացքում հնարավոր կլինի այն բողոքարկել:

Դատական նիստերը դռնփակ էին: Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ.ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակ, դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմակայանի զինծառայող Դմիտրի Յալպաևին և սպանել նրան:

Ըստ տեղեկությունների` Ջանջուղազյանը իսլամն ընդունել է Հունաստանում գտնվելու տարիներին և նախաքննությանն էլ ասել է, որ «Իսլամական պետության» համակիր է: Նրան մեղադրանք է առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարված սպանություն կատարելու և ապօրինի զենք կրելու համար։

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել