ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը որևէ տեղեկություն չունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածության քննարկման վերաբերյալ: Այս մասին նա հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտ»-ը գրել էր, որ քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հնարավոր է դիտարկվի Աստանայում նոյեմբերի 8-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստին»,-հավելեց նա:
Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից նոյեմբերի 2-ին:Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: