Հասարակական

Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու. Արծրուն Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար:Այդ մասին Ֆեսյբուքի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ճիշտ է՝ Ադրբեջանը վաղուց հնչեցրել է այդ թվերը։ Դրանք ծիծաղ են առաջացնում, եթե չվերաբերվեին մարդկանց ճակատագրերին։ Մենք այդքան անլուրջ չենք վերաբերվում մարդկային կյանքերին։ Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, համապատասխան քայլեր կձեռնարկվեին։ Թվերին լիարժեք տիրապետում է Արցախը, և կարծում եմ՝ Դավիթ Բաբայանը այդ մասին տվել է համապատասխան մեկնաբանություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է Հովհաննիսյանը:

Ըստ «Ինտերֆաքս Ադրբեջանի» հրապարակման՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։

Ներկայում Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝Արսեն Բաղդասարյանը,Կարեն ՂազարյանըևԶավեն Կարապետյանը։

Հայկական կողում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա՝ դիվերսանտներԴիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, նաև զինծառայողԷլնուր Հուսեյնզադեն, ով ևս դիվերսիոն փորձի մասնակից է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում