Հասարակական

Մեղադրանք է առաջադրվել Մեղրիի նախկին քաղաքապետին և նրա տեղակալին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Մեղրիի նախկին քաղաքապետի և վերջինիս տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ. առաջադրվել են մեղադրանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 1328-Ա որոշմամբ սահմանվել է փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ.Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող ինֆեկցիոն մասնաշենքը, «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող՝ Մ. Օհանջանյան 92 հասցեում գտնվող չշահագործվող շենքն ու շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը վերակառուցել որպես բնակելի շենքի և սեփականության իրավունքով տրամադրել 2015 թվականի հունիսի 13-ին Մեղրիի քաղաքային համայնքի Զորավար Անդրանիկի փողոցի N 7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին, ինչպես նաև Մեղրիի քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին։

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեղրիի նախկին քաղաքապետը և նրա տեղակալը, ով հանդիսացել է նաև «Մեղրի» հիմնադրամի տնօրեն, անտեսելով բնակարաններն անհատույց տրամադրելու՝ կառավարության որոշման իմպերատիվ պահանջները, Մեղրի քաղաքի Մ.Օհանջանյան 92 և 92/1 հասցեում գտնվող անհատույց տրամադրվող շինությունները բնակելի տարածքի վերակառուցելու, բնակարան ստացող շահառուների ցուցակում ընդգրկելու և բնակմակերես հատկացնելու դիմաց, բնակարանի կարիք ունեցող երիտասարդ 8 ընտանիքներից պահանջել են «Մեղրի» հիմնադրամի հաշվին վճարել իրենց կողմից կամայականորեն որոշված 1 քմ-ի դիմաց 26.000-36.000 ՀՀ դրամ գումար։ Բացի այդ, շահառուների ցուցակում ընդգրկել են բնակարանի կարիք չունեցող և/կամ/ երիտասարդ չհամարվող ու չամուսնացած 14 անձանց ու նրանց տրամադրել են բնակարաններ։

Այսպիսով՝ նախնական քննության տվյալներով՝ բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքները հրաժարվել են վճարել և ստանալ անհատույց կարգով իրենց հասանելիք բնակարանները, իսկ բնակարանի կարիք ունեցող 8 երիտասարդ ընտանիքներ վճարել են ընդհանուր 17,556,710 ՀՀ դրամ գումար՝ իրենց անհատույց կարգով հասանելիք բնակարանները ստանալու համար, իսկ նշված ծրագրի շահառու չհանդիսացող 14 ընտանիք ստացել է բնակարաններ:

Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել է նշված ժամանակահատվածում Մեղրի համայնքի ղեկավարի և նրա տեղակալի ինքնությունը, անհատականացվել գործողությունները, և ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել նշված ժամանակահատվածում Մեղրի համայնքի նախկին ղեկավարին և վերջինիս տեղակալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն