Դատապարտյալների համար նախատեսված պայմանները բարելավվում են 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փաթեթը պատրաստվել է ՄԻՊ գրասենյակի հետ համատեղ:

«Նախատեսում ենք, որ դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ շփումները, այսինքն՝ դատապարտյալներին ըստ ՔԿՀ-ների տեղաբաշխելիս այնպես անել, որ ազգականների բնակության վայրերին մոտ ՔԿՀ տեղակայվի, որ արտաքին աշխարհի հետ կապն ավելի արդյունավետ լինի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ նախատեսում են նաև մեկ երկարատև տեսակցություն՝ մինչև երեք օր տևողությամբ:

«Գտնում ենք, որ անկախ նրանից, թե անձն ինչ հանցանք է գործել, եթե կան օրենքով նախատեսված հիմքերը անձին կարճատև մեկնում տալու համար, ապա մենք այդ անձին կտրամադրենք, իսկ անվտանգության ապահովումը կկազմակերպվի», - ասաց նա:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ դատապարտյալին կարճատև մեկնում կտրվի այն դեպքում նաև, երբ վերջինիս երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճակներում:

Թույլատրվելու է նաև, որ դատապարտյալն իր հաշվին գնումներ անի, այսուհետ ոչ թե մինչև 30 հազար դրամի, այլ 60 հազար դրամի սահմաններում, քանի որ գնաճ է տեղի ունեցել ու առավելագույն շեմը պահպանելն արդարացված չէ:

«Ցմահ դատապարտյալներին այսուհետ պարտականություն չի լինելու առանձին պահել մյուս դատապարտյալներից, ընդհակառակը, ցմահ դատապարտյալները պահվելու են մյուս դատապարտյալների հետ համատեղ», - ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ եթե ցմահ դատապարտյալը ցանկանում է առանձին պահվել, կարող է դիմում գրել:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին