Հասարակական

ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրակցված ավտոմեքենաները հանձնվեցին Նախագահի աշխատակազմին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրակցված ավտոմեքենաները հանձնվեցին Նախագահի աշխատակազմին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները ետ վերցնելու և, համապատասխանաբար, ՀՀ նախագահի աշխատակազմին, Պետական վերահսկողական ծառայությանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացնելու մասին որոշման նախագծին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշմամբ կառավարությունը հանձնարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, պետական վերահսկողական ծառայության պետին ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին համատեղ ապահովել շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից ետ վերցնել և ՀՀ նախագահի աշխատակազմին ամրացնել 2 ավտոմեքենա, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ 2 ավտոմեքենա և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ 3 ավտոմեքենա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում