Քաղաքականություն

ՀՀԿ-ի համար ռեյտինգային կամ պարզ համամասնական ընտրակարգը էական նշանակություն չունի

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ի համար ռեյտինգային կամ պարզ համամասնական ընտրակարգը էական նշանակություն չունի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցության համար խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային կամ պարզ համամասնական ընտրակարգն էական նշանակություն չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Այդ հարցի մեջ չենք խորացել, քանի որ մեզ համար էական նշանակություն չունի ռեյտինգային, թե պարզ համամասնական ընտրակարգ կլինի: Չեմ կարծում, որ դա կարող է էական նշանակություն ունենալ»,-ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց՝ ԸՕ օրենսգրքի բարեփոխումների փաթեթին նայել են ոչ թե ռեյտինգային կամ համամասնական ընտրակարգի տեսանկյունից, այլ քաղաքական: Բաղդասարյանի կարծիքով՝ ընտրություններից մեկ ամիս առաջ ԸՕ օրենսգիրքը փոխելն անթույլատրելի էր:

Նա մտահոգիչ չհամարեց, որ իրենց ցուցակում առաջիկա ընտրություններում շատերը չեն լինելու: Հարցին, թե կհաղթահարե՞ն, արդյոք, անցողիկ շեմը, պատասխանեց՝ չի կարծում, որ միայն անցողիկ շեմը հավաքելու համար պետք է իրենք մասնակցեն:

Բաղդասարյանի խոսքով՝ հիմա գնում են նոր ընտրությունների, պետք է սպասել և հետևել զարգացումներին: Ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին որոշում կկայացնեն մոտ օրերս իրենց համաժողովում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում