Քաղաքականություն

Կոնստանտին Զատուլինի համոզմամբ՝ Ռուսաստանը միտված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը

1 րոպեի ընթերցում

Կոնստանտին Զատուլինի համոզմամբ՝ Ռուսաստանը միտված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և տրամադրված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանություն: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

«Հույս ունեմ, որ նույն տրամադրվածությունը ունի նաև Հայաստանը և երկրի քաղաքացիները: Մենք տեղյակ ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում և հույս ունենք, որ Հայաստանը կլինի կայուն պետություն, որ մեր դաշնակիցը կհաղթահարի բոլոր հնարավոր ներքին մարտահրավերները, կշարունակի տնտեսության զարգացումը: Մենք աջակցում ենք Հայաստան ներդրումներ ներգրավելու բոլոր մտադրություններին: Ռուսաստանը, անկասկած, այս հարցում որոշակի գործառույթ ունի, քանի որ վերջին տարիների ընթացքում հանդիսանում է ամենախոշոր ներդրողը: Ես կարծում եմ նաև, որ կարևոր է երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը, որովհետև երկրների միջև շփումները չեն կարող լինել միայն միջկառավարական մակարդակով: Դա ճիշտ չի լինի»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում