Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ համերգով մեկնարկեց «ՌեԱնիմանիա» 10-րդ ամենամյա փառատոնը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական անիմացիայի 80-ամյակը նշանավորող «ՌեԱնիմանիա» 10-րդ ամենամյա անիմացիայի և պատկերապատման փառատոնը մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Անիմացիայի սրտի զարկերը» համերգով, որին, նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին հայկական անիմացիոն ֆիլմերի մեղեդիները՝ նոր մեկնաբանությամբ։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպանՊյոտրՍվիտալսկին կարևորում է Հայաստանում անիմացիոն ֆիլմերի արտադրության վերածնունդը: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դեսպանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Ես այստեղ եմ, որպեսզի ցույց տամ ԵՄ-ի օժանդակությունը «ՌեԱնիմանիա» փառատոնին: Մենք հավատացած ենք, որ «ՌեԱնիմանիան» լավ օրինակն է այն բանի, թե Հայաստանն ինչպիսի կարևոր տեղ կարող է զբաղեցնել Եվրոպայի և տարածաշրջանի քարտեզին: Փառատոնը ցույց է տալիս, որ Հայաստանը Եվրոպայում և աշխարհում անիմացիոն ֆիլմերի արտադրության կենտրոններից մեկն է»:

Կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, կինոբեմադրիչ, նկարիչ և երգիծանկարիչ Վրեժ Քասունու հավաստմամբ՝ ողջ տարածաշրջանում անիմացիոն կինոյի զարգացման ու տարածման համար շատ կարևոր է «ՌեԱնիմանիա» փառատոնի դերը:

«Այս տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է Աննեսիի «Animation du Monde 2018» նախագիծը: Ծրագրի նպատակն է խթանել անիմացիայի զարգացումը և հնարավորություն տալ երիտասարդ անիմատորներին դուրս գալ միջազգային հարթակ»,-նշեց նա՝ հավելելով,-«մրցութային կարգով ընտրված լավագույն ֆիլմի հեղինակը կստանա բացառիկ հնարավորություն ուղևորվելու Ֆրանսիա՝ ներկայացնելու իր ֆիլմը ներդրողներին և պրոդյուսերական կենտրոններին՝ ֆինանսավորում ստանալու նպատակով»։

Իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպասն Ժոնաթան Լաքոտը համարում է, որ փառատոնն օգնում է ցույց տալ ռեանիմանիայի տարբեր գույները:

«Այս փառատոնը ֆրանկոֆոն երկրների անիմացիայի արտադրության և տարածման կարևոր միջոցներից է: Շնորհակալություն ենք հայտնում ֆրանսերենը տարածելու համար: Անիմացիոն ֆիլմերի ստեղծումն այն ոլորտն է, որտեղ Հայաստանն ու Ֆրանսիան ընդհանուր շատ բաներ կարող են ունենալ»,-ընդգծեց Ժոնաթան Լաքոտը:

Այս տարվա փառատոնին մասնակցելու հայտ են ներակայցրել ավելի քան հարյուր երկրից՝ մոտ 2000 անիմացիոն ֆիլմով: Արդյունքում՝ փառատոնի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու շուրջ 400 ֆիլմ՝ ներառված հինգ մրցութային ծրագրում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»:

Փառատոնը հյուրընկալելու է համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ հյուրերի: Նրանք ոչ միայն գնահատելու են ցուցադրվող ֆիլմերը, այլև վարպետության դասեր են կազմակերպելու երիտասարդ անիմատորների համար:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում