Մանվել Գրիգորյանը ցանկանում է առանց որևէ պարտավորության տարածք նվիրաբերել պետությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը:

«Մանվել Գրիգորյանի ներկայացուցչի կողմից գրություն է ուղարկվել մեր կոմիտե, որ նա պատրաստակամ է նվիրաբերել տարածք առանց որևէ պարտավորության: Մնացած մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ վարչության մյուս տեղակալի համակարգմանը ենթակա գործառույթների մեջ է մտնում պայմանավորվածությունը»,- ընդգծեց Աթանեսյանը:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախագահի մյուս տեղակալը՝ Գևորգ Լոռեցյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց,որ իրենց գրությամբ դիմել է Մանվել Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչը՝ հայտնելով, որ պատրաստ են պետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը՝ հավելելով, որը ներառում է մոտ 5500 քմ շենք-շինություն։ «Տարածքի արժեքը կազմում է 5.084 միլիարդ դրամ: Սահմանված կարգով կազմակերպելու ենք գույքի ընդունման գործընթացը»,- գրել է Լոռեցյանը։

Ազգային ժողովի պատգամավոր ՄանվելԳրիգորյանը հունիսի 19-ից կալանավորվածէ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռքբերելու և այլ անձանց հետ նապնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յորացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ հոկտմեբերի 15-ին, որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:

Հայերեն English Русский

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք. Մանուել Տուլիպան` Եվրոպա լիգայի պատմական խաղի մասին

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում

Գիտնականները հայտնել են, թե աղետների դեպքում որ երկիրն է ամենաապահովը

Օգոստոսի 27-ի միջոցառումների անոնս

Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում