Քաղաքականություն

ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցում է, որ իրենք լինելու են արմատական-կառուցողական ընդդիմություն

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցում է, որ իրենք լինելու են արմատական-կառուցողական ընդդիմություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ-ն լինելու է արմատական-կառուցողական ընդդիմություն. Հանրապետական կուսակցությունը ցանկանում է ԱԺ մտնել իր դեմքը ցույց տալու, վերականգնվելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մեր նպատակն է ձևավորել խորհրդարանական երկրին հարիր քաղաքական խորհրդարան: Մենք ԱԺ ենք մտնում մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու համար: Մենք լինելու ենք արմատական-կառուցողական ընդդիմություն,-ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց, որ իրենց համար գերնպատակ չէ ընդդիմություն կամ իշխանություն լինելը: Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է պայքարի, որ լինի մեծամասնություն: Բաղդասարյանը չբացառեց, որ խորհրդարանում իրենց կուսակցությունը կարող է և ներկայացված չլինել:

Հարցին՝ ընտրություններին իրենց ցուցակը կգլխավորի արդյոք Սերժ Սարգսյանը, Բաղդասարյանը նշեց՝ առայժմ ոչինչ չեն կարող ասել, քանի որ այդ հարցի քննարկումը կանեն հետագա օրերին: Մոտ օրերս կկայանա իրենց համաժողովը, որից հետ կհայտարարեն ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափի մասին:

«Մեր ցուցակը մասնակցության դեպքում պետք է միանշանակ լինի քաղաքական ցուցակ: Մենք որպես ընդդիմություն ենք հանդես գալիս հիմա և մեր ցուցակը կլինի հարիր ընդդիմադր ցուցակին»,-եզրափակեց խմբակցության ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում