Քաղաքականություն

ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանց դաշինքի

1 րոպեի ընթերցում

ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանց դաշինքի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր ձևավորած ավանդույթին, ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Տեղի է ունեցել Գերագույն ժողով, դրա հայտարարությունը կա, որում ասում ենք, որ, անկասկած, մասնակցելու են ընտրություններին: «Հայ Յեղափոխական դաշնակցություն» երբեք դաշինքներով չի գնացել ընտրությունների: ՀՅԴ-ն ողջ քաղաքական դաշտում առանձնանում է իր կերպարով, և ունենալով այդ առանձնահատկությունները, մենք գերադասում ենք այս անգամ ևս առանց դաշինքի մասնակցել»,-ասաց Ռուստամյանը:

Նա նշեց՝ իրենց ունեն իրենց ասելիքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում