ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը «թաքուն», դավադիր գործընթացների չի դիմում, և ՀՀԿ-ի հետ համատեղ ինչ-որ բաներ անելու խնդիր չունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ճեպազրույցում այդ մասին վստահեցրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ավելի վաղ արած դիտարկմանը, թե «ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միասին ինչ-որ բան են անում»:
«Եթե ինչ-որ բան անեինք, կանեինք ակնհայտ: Մենք թաքուն, դավադիր գործընթացներ երբեք չենք արել և չենք անի: Մեր քաղաքական ուժի համար կարևոր է ասել մեր ճշմարտությունը, եթե նույնիսկ այդ պահին այն չի ընկալվում: ՀՀԿ-ի հետ որևէ համատեղ բաներ անելու խնդիր չունենք»,- ասաց Ռուստամյանը:
Անդրադառնալով ԸՕ բարեփոխումներ փաթեթի քննարկման համար հրավիրվող արտահերթ նիստի ստորագրահավաքին չմիանալու հանգամանքին՝ նա նշեց, որ դրա վերաբերյալ նախքան ստորագրահավաքը խոսել են փոխվարչապետի հետ: Նա նշեց, որ իրենք ասել են, որ միանալու դեպքում իրենց առաջարկները պետք է ընդունվեն: Ռուստամյանը վստահեցրեց՝ իրենք երբևէ որևէ խմբակցության հետ չեն միավորվել, եթե հարցի շուրջ համաձայնություն չեն ունեցել:
«ՀՅԴ-ի տեսակետները հստակ են: Մենք կողմ ենք քվեարկելու ԸՕ փոփոխություններին, սակայն մեզ համար անընդունելի է, որ մեր առաջարկները չեն ընդունվում »,-ասաց Ռուստամյանը:
Հարցին՝ եթե իրենց առաջարկները չեն ընդունել, ինչպես են կողմ քվեարկելու, Ռուստամյանն ասաց, որ իրենց առաջարկների մի մասն ընդունվել է, գործող ԸՕ-ի համեմատ առաջարկվողի մեջ կա առաջընթաց, դրա համար էլ կողմ են քվեարկելու:
Հոկտեմբերի 26-ինՀՀազգայինժողովումառաջինընթերցմաններկայացվածԸնտրական օրենսգրքիբարեփոխումներիփաթեթըչստացավանհրաժեշտթվովձայներ:ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորների ստորագրությամբ հոկտեմբերի 29-ին հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում կրկն պետք է լինի ԸՕ բարեփոխումների փաթեթը: