Քաղաքականություն

Արմեն Ռուստամյանը բացառում է, որ կաշառքի մեջ մեղադրվող պատգամավորը կարող է լինել ՀՅԴ խմբակցությունից

2 րոպեի ընթերցում

Արմեն Ռուստամյանը բացառում է, որ  կաշառքի մեջ մեղադրվող պատգամավորը կարող է լինել ՀՅԴ խմբակցությունից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացառում է, որ պատգամավորն, ում նկատմամբ կաշառքի հետ կապված քրեական գործ է հարուցվել, կարող է լինել իրենց խմբակցությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ ճեպազրույցում:

Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատգամավորներից մեկի նկատմամբ կաշառքի հետ կապված քրեական գործ է հարուցված: Նա նշել էլ , որ դա արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս է՝ իրենց ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին են սպասում այլ երկրից: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ որ պատասխանը գա, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ, դա կաշառքի գործ է:

«Ես ամբողջությամբ բացառում եմ, որ պատգամավորն, ում դեմ քրեական գործի մասին հայտարարվել է, ՀՅԴ-ից է: Գործընթացներն արդեն տեղի են ունենում: Բնականոն ընթացք պետք է լինի, որևէ պատգամավոր չպետք է մտածի, որ իր անձեռնմխելիությամբ պատսպարված է »,-ասաց Ռուստամյանը:

Ռուստամյանը հավաստիացրեց, որ իրենք երբեք չենք խոչընդոտի, որ քննությունը պատշաճ իրականացվի:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ քանի որ վարչապետի պաշտոնակատարն այդ պատգամավորի անունը չտվեց, ինքը ևս կխուսափի դրանից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում