Սպորտ

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն` միևնույն ժամանակ ռեկորդ սահմանելով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող Եվրոպայի Մ23 առաջնության 85 կգ քաշային կարգում Կարապետյանի պոկում վարժության երեք մոտեցումն էլ հաջող է անցել և ի վերջո նա գլխավերևում պահել է 176 կգ. դա Եվրոպայի նոր ռեկորդ է: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 193 կգ: Երկարմարտի 369 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկաների չեմպիոն:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն նաև Սամվել Բաբակյանը, Կարեն Ավագյանը և Հակոբ Մկրչտյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում