Քաղաքականություն

Խորհրդարանն արձակելու ճանապարհին Փաշինյանն առաջին փուլով չընտրվեց վարչապետ

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանն արձակելու ճանապարհին Փաշինյանն առաջին փուլով չընտրվեց վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 11:

Քվեարկությունից առաջ չմասնակցելու մասին հայտարարեցին «Ծառուկյան», ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: «Ելք»-ը հայտարարեց, որ կքվեարկի ձեռնպահ:

Վարչապետի ընտրությանը հարցը դրված էր հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստի օրակարգում: Վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ էր 53 կողմ ձայն:

Քանի որ առաջին փուլով տեղի ունեցած քվեարկության արդյունքում վարչապետ չընտրվեց, խորհրդարանում ՀՀ վարչապետի ևս մեկ ընտրություն կկայանա առաջին փուլի ընտրության քվեարկությունից 7 օր հետո, որին մասնակցելու իրավունք կունենան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում