Քաղաքականություն

Վարչապետի պաշտոնում իմ առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, Ազգային ժողովը չպետք է քվեարկի իմ թեկնածության օգտին. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Վարչապետի պաշտոնում իմ առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, Ազգային ժողովը չպետք է քվեարկի իմ թեկնածության օգտին.  Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում իր առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ՝ շեշտելով, որ ինքն առաջադրվել է ոչ թե վարչապետի պաշտոնում ընտրվելու, այլ չընտրվելու համար:

«Հետևաբար, Ազգային ժողովն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին: Իսկ առաջադրման իմաստն առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է: Այս պահին կարող եմ նշել, որ միանշանակ է և աներկբա, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք, ի վերջո, պետք է դառնան Հայաստանում 2018թ. տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովում մեկնարկել է վարչապետի ընտրության հարցի քննարկումը: «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակն Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակելն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում