Քաղաքականություն

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

1 րոպեի ընթերցում

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի  Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը որոշել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասաց Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ նման որոշման են եկել իրավական գործընթացն ապահովելու համար:

ՀՀ վարչապետի ընտրությունն ԱԺ-ում կկայանա հոկտեմբերի 24-ին: Այլ խմբակցություններից դեռ թեկնածու չեն առաջադրել:Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում՝ չընտրվելու կանխավարկածով: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից՝ այդպիսով սկիզբ դնելով Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում