Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին հոկտեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: Ջուլիանին ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և, ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, ծառատունկ իրականացրեց հուշահամալիրի հարակից տարածքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`թանգարան-ինստիտուտում շրջելուց և Հայոց ցեղասպանության պատմությանը ծանոթանալուց հետո նա գրառում կատարեց թանգարան-ինստիտուտի հուշամատյանում.

«Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացվի, քանի որ դա կնշանակի, որ մեր դարաշրջանում նմանատիպ սարսափելի ահաբեկչական գործողություները կարող են հնարավոր դառնալ նաև ապագայում: Ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխարգելել նման անմարդկայնությունը հետագայում:

Աստված լուսավորի բոլոր նրանց հոգիները, ովքեր զոհվել են, թող նրանք հանգչեն խաղաղությամբ»:

Լրագրողների հետ կարճ զրույցում անդրադառնալով ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելուն` նա ասաց, որ Ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ինքը այստեղ չէ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան: «Ես այստեղ եմ որպես մասնավոր անձ: Այնպես որ այդ հարցի մասին եզրակացություն անելը վարչակազմի գործն է»,-ընդգծեց Ջուլիանին:

Խոսելով հայ-ամերիկյան կապերի մասին` Թրամփի անձնական իրավաբանը շեշտեց, որ այդ հարցը երկու կառավարությունների գործն է: «Ես այստեղ եմ, որպես մասնավոր անձ, որ ինֆորմացիա ստանամ որոշ փաստերի մասին: Առաջին անգամ եմ Հայաստանում և շատ լավ եմ ճանաչում Ամերիկայի հայկական համայնքը»,-եզրափակեց նա:

Ռուդոլֆ Ջուլիանին Հայաստան է ժամանել Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանԱրա Աբրահամյանի հրավերով Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովին մասնակցելու համար:

Ջուլիանին հայտնի է նաև որպես Թրամփի ոչ պաշտոնական խորհրդական կիբերանվտանգության գծով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ 2018 թվականի հոկտեմբերի 22-24-ը Երևանում անցկացվում է ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։

Հայերեն العربية English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ