ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն որոշում է կայացրել մասնակցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հիշեցրեց, որ «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկություններ է հրապարակել նախօրերին կայացած ՀՀԿ ԳՄ նիստի վերաբերյալ, որում նման տեղեկություն չկա:

«Եթե լիներ նման որոշում, ապա ես ինքս դա կհրապարակեի: Կուսակցությունում քննարկում ենք, վերլուծում ենք, հետազոտություններ ենք անում, ուսումնասիրում ենք իրավիճակը, ծանր ու թեթև ենք անում: Ես ու բազմաթիվ այլ ընկերներ կողմնակից ենք մասնակցության, նաև ռազմավարության նախագիծ ենք առաջարկում, որոշ մեր գործընկերներ այդ տեսակետը չեն կիսում: Մենք շտապելու կարիք չունենք, որովհետև արտահերթ ընտրություններն անգամ դեռ նշանակված չեն: Որևէ կուսակցություն ցուցակ չի հրապարակել, ընտրությունները նշանակված չեն, կարիք չկա ՀՀԿ-ին շտապեցնելու: Հասկանում եմ հետաքրքրությունը, ինտրիգը, հասկանում եմ նաև լրատվամիջոցների հետաքրքրությունը, բայց մեզ մի շտապեցրեք, որովհետև մենք ժամանակացույցի մեջ ենք»,- մանրամասնեց Աշոտյանը:

Նա հավելեց՝ երբ լինի արտահերթի անցկացման որոշում, ժամանակացույց լինի, այդ ժամանակ կուսակցությունը վերջնական իր դիրքորոշումը կներկայացնի: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ հիմա իրենց կուսակցական աշխատանքների ժամանակն է:

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե ՀՀԿ-ն որոշել է մասնակցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հայերեն English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին