Հասարակական

Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին կմասնակցեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների խորհրդականները

1 րոպեի ընթերցում

Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին կմասնակցեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների խորհրդականները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Ժամանելու են եվրասիական, եվրոպական և ամերիկյան մի շարք երկրների գործարար և կառավարական պատվիրակություններ: Նպատակը մեկն է՝ ծանոթանալ Հայաստանի ներդրումային միջավայրին, ստեղծել նոր բիզնես կապեր, ամրապնդել նախկինում ձեռք բերված կապերն ու բիզնես նախագծերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,համաժողովի շրջանակում կկայանա գիտական նստաշրջան՝ համաշխարհային ճանաչում ունեցող սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ:Նստաշրջանի մոդերատորն աշխարհում ամենից շատ մեջբերվող տեսաբան-բյուրեղագետ, հանքագետ, քիմիկիոս, ֆիզիկոս, նյութագետԱրտյոմ Օգանովն է:

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին Ռուսաստանի հայերի միությանև Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը և ԱՄՆ նախագահի՝ կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում