Քաղաքականություն

ԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ.ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար

1 րոպեի ընթերցում

ԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ.ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հարցազրույցին:

«Ղարաբաղյան հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հայտնի է, շատ հստակ է: Վերջին անգամ ես խոսել եմ Լյուքսեմբուրգում, վարչապետը նույնպես արտահայտվել է դրա մասին: Մենք աշխատում ենք և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը:

«Evnreport»-ին տված հարցազրույցում Ռիչարդ Միլսը նշել էր, որ հասկանում է՝ «2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները, սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում