Տնտեսություն

Կառավարությունն արտոնություն տվեց նոր ներդրումային ծրագրին, որով կստեղծվի 27 աշխատատեղ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ալյումինե կափարիչների արտադրության մեջ, որն օգտագործվում է հիմնականում խմելու ջրի և հանքային ջրի արտադրության մեջ։ «Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Ընկերությունը գործում է 6-7 ամիս, տեղակայված է Կոտայքի մարզում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2,8 մլրդ դրամի ներդրում: Նախատեսվում է, որ կստեղծվի 27 աշխատատեղ՝ միջինը 245 հազար դրամ աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ըստ նրա, ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 1,7 մլրդ դրամ, որից 750 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանում, 480 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ՌԴ, իսկ մնացածը՝ Վրաստան: Մաքսատուրքից ազատման գումարը կկազմի մոտ 37 մլն դրամ:

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:

Հայերեն

Սլովենիայի ԱԳ նախարարը Հայաստանի հետ մի շարք ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ներուժ է տեսնում

Իմ մոտիվացիան հավատքն է առ Աստված. Մալխաս Ամոյան

ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին խրախուսում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Անիտա Հիպեր

Մահացել է Ստեփանավանի դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

ՀՀ-ն բարձր է գնահատում Սլովենիայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում թույլ մարզիկ չկա. Արմեն Բաբալարյան

«Seaside Startup Summit»-ը մեծ ներուժ ունի վերածվելու գլոբալ նորարար բրենդի, որը Հայաստանը կարող է արտահանել. ԲՏԱ նախարար

Հայաստանը կարևորում է Սլովենիայի հետ ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները․ Միրզոյան

IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել