Կառավարությունը հավանություն տվեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագրի վավերացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Ճապոնիայի փոխհարաբերություններում գրանցվել է շարունակական առաջընթաց և զարգացում: 2017թ. Լրացել էՀայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: 2010թ. Տոկիոյում Հայաստանի, իսկ 2015թ. Երևանում Ճապոնիայի դեսպանությունների բացումը նպաստել էերկու երկրների հարաբերությունների ավելի դինամիկ զարգացմանը:

«ՀՀ և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Համապատասխան իրավապայմանագրային դաշտի առկայությունը կնպաստի ՀՀ տնտեսության նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանն ու ներդրումների հոսքին»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

«Հաճախակի են դարձել տարբեր մակարդակներով փոխայցելությունները: Երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների միջև տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ: Բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական կապերը: Առկա է արդյունավետ համագործակցություն նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Համագործակցության կարևոր ոլորտներից է հանդիսանում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող Զարգացման պաշտոնական օգնությունը, որը հիմնականում իրականացվում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency – JICA) միջոցով:

Հայերեն English Français Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել