Սպորտ

Մխիթարյանը թարմացրել է  սեփական ռեկորդը հավաքականում

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը թարմացրել է  սեփական ռեկորդը հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թարմացրել է սեփական ռեկորդը հավաքականում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգերի լիգայի 4-րդ տուրում Մակեդոնիայի դարպասն ուղարկած գնդակը Մխիթարյանի համար հավաքականում թվով 26-րդ է, որը համարվում է ընտրանու բոլոր ժամանակների լավագույն արդյունքը: Մխիթարյանը գործող ֆուտբոլիստներից ամենաշատ հանդիպումն է անցկացրել ընտրանու կազմում` 77 խաղ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է: Ենթախմբի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է՝ 9 միավորով: 6-ական միավոր ունեն Ջիբրալթարի և Հայաստան ընտրանինները: 3 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը: Ազգերի լիգայի վերջին երկու տուրերի խաղերը կկայանան նոյեմբերին: Հայաստանի թիմը նոյեմբերի 16-ին արտագնա խաղով կմրցի Ջիբրալթարի, իսկ նոյեմբերի 19-ին՝ Լիխտենշտեյնի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում