Քաղաքականություն

Փաշինյանի խոսնակը կառուցողական մոտեցում է համարում ՀՀ վարչապետին աջակցելու մասին ՀՀԿ որոշ անդամների հայտարարությունները

1 րոպեի ընթերցում

Փաշինյանի խոսնակը կառուցողական մոտեցում է համարում ՀՀ վարչապետին աջակցելու մասին  ՀՀԿ  որոշ անդամների հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրապետականները կառուցողական մոտեցում են ցուցաբերում: Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի՞ արդյունք են Հանրապետական կուսակցույթան որոշ անդամների՝ վարչապետին աջակցելու հայտարարությունները:

«Ինձ թվում է, իրենք շատ լավ հասկանում են հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը, նաև հաշվի առնելով մայիսյան դեպքերի փորձը. ի վերջո, նոր չեն քաղաքականության մեջ: Ինձ թվում է կառուցողական մոտեցում են ցուցաբերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արման Եղոյանը: Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք այդ անձանց հետ առանձին հանդիպումներ եղե՞լ են, վարչապետի խոսնակը պատասխանեց՝ ոչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում