ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ դեռ չի անցկացրել որևէ քննարկում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար դեռ որևէ քննարկում չի անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ ճեպազրույցում այս մասին ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մեր խմբակցությունը դեկտեմբեր ամսվա համար որևէ բանակցություն և որոշում չի կայացրել: Մենք պատրաստ ենք, որ նորմալ բանակցային գործընթացով, բոլորի հետ համաձայնության արդյունքում քաղաքական ուժերին տրվի պատրաստվելու ժամանակ: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի երկուսին ասաց, որ դեկտեմբերին պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և դա վերջնական է: Ես ասացի, որ դեկտեմբերի համար ես պատասխանատվություն չեմ վերցնում, սակայն մայիս-հունիսին անցկացնելու համար վերցնում էի այդ պատասխանատվությունը»,-ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով` ընտրությունների անցկացման մայիս-հունիս ամիսը որոշված է եղել շատ երկար ճանապարհային քարտեզի քննարկման արդյունքում: Պետք է լիներ Ընտրական օրենսգրքի քննարկում, օրենքների կարգավորում, քաղաքական ուժերին պատրաստվելու ժամանակ ու հնարավորություն տրվեր: «Ընտրական օրենսգրքի համար ինտենսիվ աշխատել ենք: Պետք է սա չարհամարհել, պիտի շանս տանք, որ միջազգային կազմակերպությունները կարծիք հայտնեն դրա վերաբերյալ, հետո նոր ընդունվի: Դրանից հետո միայն ժամանակ տրվի խորհրդարանական ուժերին և անցկացվեն ընտրություններ»,-նշեց Բաղդասարյանը:

Նա ասաց, որ մայիսին ընտրությունների անցկացման համար քաղաքական ուժի պատասխանատվությունը վերցրել էր իր վրա, սակայն իրավիճակի փոփոխության պարագայում չէր կարող: Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության օրինագծի հրատապ ընդունումը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Վարչապետը հոկտեմբերի երկուսին ասաց, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, և այդ որոշումը վերջնական է: Ես քաղաքական ուժերին տեղյակ պահեցի, որ բանակցությունները չեն լինում: Ես ասացի, որ այլևս պատասխանատվություն չեմ վերցնում իմ վրա: Այդ ժամանակ անցկացվեց արտահերթ նիստը, այլևս իմաստ չկար նախագծի ընդունումը հետաձգել»:

Ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ մյուս քաղաքական ուժերի պաշտոնական կամ ոչ պաշտոնական հայտարարությունները Բաղդասարյանը չմեկնաբանեց, նշեց` իրենց խմբակցությունն այս մասին դեռ քննարկում չի անցկացրել:

Հայերեն English Русский

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան