Արցախ

«Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակիցները եղել են առաջնագծում. նրանք կստանան հալված փամփուշտներից պատրաստված զարդեր

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացողները կստանան զարդեր` պատրաստված հալված փամփուշտից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Արցախում, առաջնագիծ այցելության շրջանակում հայտարարեց Աննա Հակոբյանը, հավելելով, որ հալված փամփուշտներից պատրաստված զարդերը կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի խորհրդանիշը:

«Պարզվում է՝ Երևանում կա վարպետ, ով զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից: Ես չգիտեի, և իմացել եմ այս մասին վերջերս: Իմացա և մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը, և յուրաքանչյուր կին, ով կմիանա արշավին, կստանա նման զարդ»,- ասաց Աննա Հակոբյանը, ով այցելության ընթացքում կրում էր հալված փամփուշտից զարդ:

Վարչապետի տիկինը վստահեցրեց, որ մայրերի տիեզերական սիրո առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները: «Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունն ու կդառնա ընդամենը զարդ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել: Սա, իհարկե, սիմվոլների լեզու է, բայց իրականությունից հեռու չէ»,-նշեց նա:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության » արշավ ձեռնարկելու մասին հայտարարել է հուլիսի 24-ին Մոսկվայում:

Արշավի մասնակիցներին հոկտեմբերի 7-ին ընդունել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանը:

Հայերեն English Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն