Արցախ

Բակո Սահակյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավը համարում է բարեկամական կապերի խորացման հարթակ

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավը համարում է բարեկամական կապերի խորացման հարթակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր տիկնոջ Անահիտ Սահակյանի հետ հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եւ նրա նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակից Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մշակութային եւ լրատվական ոլորտների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը ողջունել է նման նախաձեռնությունը, այն համարելով բարեկամական կապերի խորացման ու ընդլայնման յուրատեսակ հարթակ, եւ հույս հայտնել, որ նախաձեռնությունը կլինի շարունակական:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում