Քաղաքականություն

Եթե ժողովուրդն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է ուզում դեկտեմբերին, մենք էլ ենք այդպես ուզում. Գագիկ Ծառուկյան

1 րոպեի ընթերցում

Եթե ժողովուրդն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է ուզում դեկտեմբերին, մենք էլ ենք այդպես ուզում. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեմ չէ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, եթե մինչ այդ իշխանությունները կհասցնեն կյանքի կոչել կառավարության ծրագրով նախատեսված ծրագրերը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գագիկ Ծառուկյանն այս մասին ասել է «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Կառավարության ծրագրով քայլեր են նախատեսված, որոնք կատարելուց հետո պետք է լինեն ընտրություններ: Եթե դա կհասցնեն դեկտեմբերին, թող լինի դեկտեմբերին: Մենք չենք ասում՝ չենք ուզում դեկտեմբերին: Մենք իր կողքին եղել ենք, կանք, այսինքն մենք ժողովրդի հետ ենք»,-ասել է Ծառուկյանը:

Նա հավելեց՝ եթե ժողովուրդը ցանկանում է, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, ուրեմն իրենք էլ են այդպես ուզում: «Մենք խնդիր չունենք»,- ասել է Ծառուկյանը:

Ծառուկյանը նաև հավելել է, որ ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահները ԲՀԿ-ի հետ կապ չունեն և չեն կարող ԲՀԿ-ի միջոցով գալ իշխանության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում