Քաղաքականություն

Ընտրությունների 2019-ին անցկացումը նշանակում է երկարաձգել ներքաղաքական ճգնաժամի ժամկետը. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Ընտրությունների 2019-ին անցկացումը նշանակում է երկարաձգել ներքաղաքական ճգնաժամի ժամկետը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրանք, ովքեր ցանկանում են, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն անցնեն 2019 թվականին, փորձում են ձգել ներքաղաքական ճգնաժամի ժամկետը: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված մինչև տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն, այն դեպքում, երբ խորհրդարանն ու կառավարությունը բնականոն աշխատում են:

«Երեկ մենք տեսանք, թե խորհրդարանն ու կառավարությունն ինչպես են աշխատում. օրենքի նախագիծ բերեցին խորհրդարան և ամեն ինչ արեցին հրատապ անցկացնելու համար: Ասում էինք, մի գնացեք այդ ճանապարհով: Սրա մասին ասել եմ բանավոր, այցելել եմ Ազգային ժողով, տեղյակ եմ պահել ԱԺ նախագահին, բայց նույն օրն իսկ քվեարկեցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների այն դիտարկմանը, որ մինչև տարվա վերջ ընտրությունների անցկացման պարագայում խորհրդարանում լիարժեք ընդդիմություն չի ձևավորվի, վարչապետը նշեց, որ ՀՀ սահմանադրությամբ ԱԺ-ի 1/3-ը պետք է լինի ընդդիմություն:

«Երկրում հաստատված է ճգնաժամ, ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, որ ասում են՝ ինչու եք լուծում այդ ճգնաժամը: Մենք լուծելու ենք այն: ՀՀ քաղաքացիները լիարժեք պատրաստ են և՛ պլան Ա-ին, և՛ պլան Բ-ին, նույնիսկ պլան Գ-ին»,-ասաց նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում