ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառումները վկայում են այն մասին, որ պետության դռները բաց են այլ մշակույթներ ընկալելու և ընդունելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանԺոնաթան Լաքոտը:
«Ֆրանկոֆոնիան շատ բանով է պարտական Հայաստանի և Ֆրանսիայի պատմական կապերին: Ֆրանկոֆոնիան հնարավորություն է ընձեռնում Հայաստանին բացվել ողջ աշխարհի առաջ: Ինչո՞ւ, որովհետև ֆրանսերենը 5 մայրցամաքներում օգտագործվող երկրորդ օտար լեզուն է»,- ասաց Լաքոթը:
Նրա խոսքով` աշխարհի 240 միլիոն բնակիչ ֆրանկաֆոն է, և այդ գոտին ներկայումս գրանցում է ժողովրդագրական աճի ամենաբարձր տոկոսը.«Ստացվում է այնպես, որ շատ ու շատ դռներ է բացում»,- եզրափակեց դեսպանը: