Քաղաքականություն

Վարչապետը Բաղրամյան 26-ում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Բաղրամյան պողոտա և ոտքով քայլեց դեպի Բաղրամյան 26: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետը մուտք գործեց Բաղրամյան 26, ինչպես ինքը նշեց, «կարևոր գործով»:

Նա խոստացավ մի քանի րոպեից վերադառնալ և հանրահավաք անցկացնել Ազգային ժողովի առաջ:

Գիտությունների ազգային ակադեմիայի առջև տեղադրվելու է հարթակ, որտեղից էլ վարչապետը հանդես կգա ելույթով:

Դիմելով իրեն ուղեկցող քաղաքացիներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրեն ուղեկցող զինվորական հագուստով տղաները Պետական պահպանության ծառայության աշխատակիցներն են, ովքեր պահպանում են վարչապետի անվտանգությունը: «Ոստիկանները, ԱԱԾ ծառայողները մեր եղբայրներն են»,- ասաց վարչապետը:

Հայերեն English Русский