ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջիկայում սպասվող բարեփոխումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը նախատեսում է Հայաստանում էականորեն կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը, մեծացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը:
«Գիտեք, որ եզրափակիչ փուլ է մտնում Հարկային օրենսգրքի վերաբերյալ մեր բարեփոխումների փաթեթը: Շատ լուրջ բարեփոխումներ ենք նախապատրաստում ոստիկանության համակարգում, ճանապարհային երթևեկության կանոնների կարգավորման ասպարեզում և ընդհանրապես բոլոր ասպարեզներում»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը: