Արցախի պողոտա Գլենդելի կենտրոնում. Գլենդելի քաղաքապետարանը փոխել է նախկին Մերիլենդի պողոտայի ցուցանակները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկն վերանվանվել է և այսուհետ կկոչվի Արցախի պողոտա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախկին Մերիլենդի պողոտան այսուհետ կկոչվի Արցախի պողոտա:

Գլենդելի քաղաքապետարանի աշխատակիցներն արդեն փոխել են Մերիլենդի պողոտայի ցուցանակները:

Ավելի վաղ Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկելՈւիլսոն և Հարվարդ փողոցների միջև գտնվող Մերիլենդ պողոտան Արցախի փողոց վերանվանելու գործընթացն սկսելու օգտին:

Հայերեն العربية English Русский