Տնտեսություն

Հայաստանի ոսկերչական ներուժը ներկայացված է «Junwex Moscow» միջազգային ցուցահանդեսում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ոսկերչական ներուժը ներկայացված է «Junwex Moscow» միջազգային ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 6 ընկերություններ սեպտեմբերի 26-30-ին Մոսկվայում մասնակցում են “Junwex Moscow” միջազգային ոսկերչական ցուցահանդեսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բիզնես Արմենիայի հանրային կապերի բաժնից, «Ռաֆօլ», «Երևանի Ոսկերչական Գործարան - 1 «Գնոմոն», «Շաբեր» ընկերությունները և «Արշավիր Դավթյան», «Մարտին Միսակյան», «Արտակ Բոջիկյան» անհատ ձեռնարկատերերը ցուցահանդեսին ներկայացել են առանձին տաղավարներով։ Հայկական արտադրողները միջազգային խոշոր գնորդներին ու դիստրիբյուտորներին են ներկայացնում թանկարժեք, կիսաթանկարժեք, բնական քարերով ոսկյա և արծաթյա զարդեր։

«Junwex Moscow» նախորդ միջազգային ցուցահանդեսից հայաստանյան ընկերությունները վերադարձել են ավելի քան 1 միլիարդ դրամի արտահանման պատվերներով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում