Շախմատի տղամարդկանց հավաքականը գերազանցեց Թուրքիայի թիմին. օլիմպիադա
1 րոպեի ընթերցում
![Շախմատի տղամարդկանց հավաքականը գերազանցեց Թուրքիայի թիմին. օլիմպիադա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/09/948728.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շախմատի 43-րդ օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի թիմը մրցելով Թուրքիայի հետ՝ հաղթեց 2,5-1,5 հաշվով: Արոնյանը, Սարգսյանը և Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղացին, միայն Հրանտ Մելքումյանը հաղթանակ տոնեց:
Կանանց հավաքականը առավելության հասավ հույների նկատմամբ՝ 0,5-3,5: