Եվրոպայի հայերի համագումարը ՀՀ նոր կառավարությանն աջակցելու հարցով դիմում է հղել եվրոպական կառույցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հայերի համագումարը դիմել է Եվրոպայի խորհրդին, Եվրոպական խորհրդարանին և Եվրոպական Միության գործակալություններին՝ աջակցել Հայաստանի նոր կառավարությանը սիրո և համերաշխության հեղափոխության վերջնական հաղթանակը ապահովելու հարցում: «Արմենպրես»-ը ներկայացնում է դիմումի տեքստն ամբողջությամբ:

«Ինչպես գիտեք, մայիսին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ, յուրահատուկ, թավշյա և խաղաղ հեղափոխություն առանց մեկ կաթիլ արյուն թափելու, իսկ նոր ժողովրդական կառավարությունը, որին աջակցում է ողջ հայությունը Հայաստանում և սփյուռքում, ակտիվ պայքար է մղում կոռուպցիայի և բոլոր տեսակի անարդարությունների դեմ: Այսօր մարդու իրավունքները և հիմնարչար ազատությունները հանդիսանում են Հայաստանի նոր կառավարության հիմնական արժեքները: Եվրոպայում ապրող հայերի բացարձակ մեծամասնությունը աջակցում է Հայաստանի կառավարության ժողովրդավարական քաղաքականությանը, որը միտված է մշտական աճ և զարգացում ապահովելուն: Դրա համար մենք ցանկանում ենք, որ Եվրոպական Միությունը, հավատարիմ մնալով իր արժեհամակարգին, լայն աջակցություն ցուցաբերի Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ հիմա՝ հեղափոխությունից հետո, այդ գործընկերությունը պետք է իրականացվի նոր թափով և խորությամբ: Այսօր Հայաստանին օգնություն ու տնտեսության մեջ ներդրումներ են անհրաժեշտ Եվրոպական Միությունից՝ բազմակողմանի զարգացում ապահովելու համար: Կան բոլոր նախադրյալները կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում զարգացում ապահովելու համար: Խնդիրը միայն ԵՄ-ի աջակցությամբ այդ ոլորտներում առկա ներուժի իրացումն է:

Հայաստանը միշտ ձգտել է իր բոլոր հարևանների հետ ներդաշնակության մեջ լինել, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի հակաժողովրդավարական իշխանությունները իրականացնում են հայությանը ոչնչացնելու ուղղակի և անուղղակի քաղաքականություն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական Միության առաջնորդները լայն աջակցություն և արդար քաղաքականություն կտանեն հայ ժողովրդի և Հայաստանի պատմության մեջ այս նոր ու պայծառ շրջափուլում: Եվրոպայի հայերի համագումարը և համագումարի՝ Քյոլնում կայացած համաժողովի մասնակիցները, ովքեր ներկայացնում են վերը նշված հարցերում Եվրոպայում բնակվող հայերի մեծամասնության կարծիքը, դիմումն ուղղում են Եվրոպական Միության գործակալությոնւներին և միջազգային հանրությանը՝ կոչ անելով մենակ չթողնել Հայաստանին ժողովրդավարության համար մղվող պայքարում»,- ասված է դիմումի մեջ:

Հայերեն English

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

Երևանում COP17-ին ընդառաջ տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը

Լեհաստանի արտգործնախարարը Starlink-ի հնարավոր սահմանափակումների պատճառով քննադատել է Մասկին

Քանդակագործ Սամվել Պետրոսյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

Ամենամեծ ոգեշնչումը ճանապարհն է՝ իր բոլոր ոլորաններով, մարտահրավերներով ու հաղթանակներով. Արտաշես Ստեփանյան

COP17-ին ընդառաջ մամուլի համար ճեպազրույց

Հորմուզի նեղուցում բեռնանավ է խորտակվել. ԻՀՊԿ

Շիրակի մարզում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի ընտրական փուլը

Թրամփը հայտարարել է Գրենլանդիայում նավթի, գազի և օգտակար հանածոների լայնածավալ հետախուզում սկսելու մասին

Իրանական «Մեհր» մեդիա ընկերության պատվիրակությունը հյուրընկալվեց «Արմենպրես»-ում